ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.04.2015 11:03
Գրասենյակից երկու նոթբուք գողացողին հայտնաբերեցին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված ահազանգը հիմնարկություններից մեկի գրասենյակից էր. գիշերը գողացել էին 2 նոթբուք համակարգիչ` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված Իգնատ Հ.-ն, որը Երևանի Վարդանանց փողոցի փակուղի թիվ 8/Ա շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: