ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.10.2013 09:58
Գույքային վնաս հասցնողը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ վնասել են Երևանի Ն. Տիգրանյան փողոցում կայանված իր ընկերների «Ֆորդ Տրանզիտ» և «Ֆորդ Ֆուսիոն» մակնիշի ավտոմեքենաների անվադողերը՝ պատճառելով նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 18-ին պարզվել է «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի անվադողերը վնասած անձի ինքնությունը՝ 1985 թ. ծնված Խորեն Ս., որը ժամը 18.30-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆորդ Ֆուսիոն» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը վնասողին հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է հետաքննություն: