ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.11.2019 16:37
Գումարը օդանավակայան տեղափոխելու փոխարեն յուրացրել էր
Նոյեմբերի 18-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին 45-ամյա մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Պռոշյան փողոցում «Նիսան» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդին տվել է 200.000 դրամ՝ «Զվարթնոց» օդանավակայան տանելու նպատակով, սակայն վերջինս յուրացրել է գումարը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը Դիլիջան քաղաքի 29-ամյա բնակիչ է, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 26-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: