ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.09.2019 15:17
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձորի Նարեկացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 49-ամյա վարորդի «Զիլ-131» մակնիշի բեռնատարը: Մեքենան բեռնված է եղել մոտ 3 խմ փայտանյութով:
Վարորդը բեռի օրինականությունը փաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին Վանաձորի 3-րդ մաս կոչվող թաղամասից ոչ հեռու գտնվող անտառում բենզասղոցով ապօրինի 6 կաղնի է հատել և որպես վառելափայտ ցանկանում էր տուն տանել:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: