ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.10.2014 19:05
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, մարզային վարչությունների, այլ ստորաբաժանումների ղեկավարներ:
Պարապմունքի սկզբում անդրադառնալով սեմինարի թեմային՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացման խնդրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը լուրջ արդյունքներ է արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարում, և այդ ոլորտում մեր երկիրը լավագույնն է ԱՊՀ անդամ-պետությունների թվում:
Միևնույն ժամանակ, ոստիկանության պետն ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը բնագավառի պատասխանատուների մասնագիտական պատրաստության հետագա բարձրացման ուղղությամբ, ինչի գրավականը պարբերական գործնական պարապմունքներն են:
Գործնական պարապմունքի թեմայի առարկայական քննարկումից հետո մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: