ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.02.2019 17:16
Գործարանի տարածքից փորձել են ջրատարի խողովակ գողանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 3-ին, ժամը 19.25-ին, Բագրատունյաց պողոտայի 70 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արայիկ Դ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, իր ծանոթ Գևորգի հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ կտրել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածք մտնող ջրատարի խողովակը /7մ., 50մմ տ/չ/ և փորձել են գողանալ, սակայն ավարտին չեն հասցրել՝ բռնվելով ոստիկանության ծառայողների կողմից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ա.Դողանյանը բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: