ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.03.2014 12:03
Գորիսում, Սիսիանում և Ջերմուկում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 5-ին, ժամը 19.30-ին, 1987 թ. ծնված Արշավիր Ղ.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն հրացանի փող, սվին-դանակ` պատյանով, 7,62 մմ տրամաչափի 47 և 5,45 մմ տրմաչափի 15 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 5-ին, ժամը 19.30-ին, 1958 թ. ծնված Արամ Դ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, հարթափող որսորդական հրացան, ինքնաշեն ատրճանակ, ինքնաշեն 2 նռնակ, «ԱԿԱ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 5-ին, ժամը 16.30-ին, 1958 թ. ծնված Մարգար Ս.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: