ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.11.2019 16:40
Գոշավանքից կատարված գողությունը բացահայտվեց
Նոյեմբերի 26-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում «Գոշավանք» վանական համալիրի մոմավաճառից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 25-ի ժամը 17.00-ից նոյեմբերի 26-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը պոկելով, «Գոշավանք» վանական համալիրի գավիթից գողացել են արծաթյա զարդեր և մոտ 30.000-ի մանրադրամ՝ պատճառելով 100.000 դրամի վնաս:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.55-ին, բաժին է հրավիրվել 15-ամյա մի պատանի, որը մանկավարժի ներկայությամբ խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, օգտվելով խորանի պատուհանը բաց լինելու հանգամանքից՝ կատարել է գողություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: