ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2019 16:39
Բերման ենթարկվածը մայրաքաղաքի տարբեր հատվածներից կատարել է մի շարք գողություններ
Մարտի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Լևոն Օ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընթացքում գողացել է Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում կայանված «Պորշ Կայեն» ավտոմեքենայի առջևի լուսարձակները, ինչպես նաև 2018թ. նոյեմբեր ամսից մինչև ս/թ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի վարչական տարբեր շրջաններում կատարել է գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: