ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.04.2019 13:32
Ոստիկանները բացահայտել են եկեղեցու գանձանակից կատարված գողությունը

Ապրիլի 27-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Սևան քաղաքի Նաիրյան փողոցից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Մերուժան Մ.-ին:
Օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Սևանի բաժնում Մերուժան Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ 2014 թ. աշխատելով Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում պահակ և մոմավաճառ՝ տարբեր օրերի, օգտվելով եկեղեցու գանձանակի բանալին իր մոտ գտնվելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է տարբեր չափի գումարներ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: