ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.03.2013 12:12
Գողությունը կանխվեց
Մարտի 26-ին, ժամը 17.00-ին, Էրեբունու բաժնի ծառայողները «Հարավ Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ անվտանգության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ՝ Նորագավիթի երկաթգծի 3-րդ կմ-ի մոտակայքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա ժամը 13.00-ին փորձել է «Հարավ Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ հարակից տարածքից գողանալ գնացքի լուսացույցերի կառավարման համար նախատեսված մալուխը:
Կատարվում է հետաքննություն: