ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2016 10:49
Գողություն` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով
Ոստիկանության Շենգավիթի և Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 12.30-ին, Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Խաչատուր Մ.-ն, որը 2016 թ. սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):