ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.08.2019 16:37
Գողություն ձմերուկի դաշտից

Օգոստոսի 29-ին ոստիկանության Արարատի բաժնի պարեկապահակետային ծառայողներն իրենց տեղեկությունները համայնքային ոստիկանների հետ իրացնելիս պարզել են, որ օգոստոսի 21-ին Վեդի քաղաքի բնակիչ 54-ամյա մի տղամարդ համաքաղաքացու ձմերուկի դաշտից գողացել է մոտ 500 կգ ձմերուկ:
Համաքաղաքացին նախկինում ոստիկանություն չի դիմել:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: