ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.02.2019 16:15
Գողություն հարսանյանց սրահում. կասկածյալը հայտնաբերվել է
Փետրվարի 15-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Շահումյան փողոցի թիվ 42 հասցեում գործող հարսանյանց սրահում, հարսանեկան արարողության ժամանակ, ընդունարանի պահարանում դրված իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 127.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1982 թ. ծնված Հերիքնազ Դ.-ն:
Փետրվարի 17-ին, ժամը 15.00-ին, Հերիքնազ Դ.-ն ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: