ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.08.2019 15:13
Գողությունը բացահայտվեց հինգ ամիս անց

Մարտի 16-ին, ժամը 14.40-ին, «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հիվանդանոցում գողություն է կատարվել:
Մեկնել էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:
Հիվանդանոցի բուժքույրը հաղորդում էր տվել, որ ահազանգից կես ժամ առաջ իր աշխատասենյակի պատուհանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, գումար և զեղչային քարտեր:
Քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 15-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ուզբեկստանի քաղաքացի 39-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: