ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2018 15:56
Գողություն Դիմիտրով գյուղում. կասկածյալները ձերբակալված են
Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ահազանգել մի կին և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել, կասկածում են 2 հոգու, որոնց հետ որդին վիճաբանում է:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 14.20-ին, Դիմիտրով գյուղից ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Դավիթ Հ.-ն և 1999 թ. ծնված Լուիզա Ջ.-ն:
Պարզվել է, որ Դավիթ Հ.-ն և Լուիզա Ջ.-ն, նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, ցանկապատի վրայից անցնելով՝ բաց դռնից մուտք են գործել հիշյալ տուն և գողացել 58.000 դրամ ու ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 258.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Դավիթ Հ.-ն և Լուիզա Ջ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: