ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2014 11:28
Գողություն հյուրանոցից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Ֆ.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արին-Բերդի փողոցի թիվ 13/3 հասցեում գտնվող հյուրանոցի 1-ին հարկի սրահից գողացել է բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: