ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.03.2013 11:23
Գողություն կատարողը հայտնաբերվել և ձերբակալվել է
2012 թ. դեկտեմբերի 13-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի արհեստանոցից էլեկտրական շարժիչներ և սարքավորումներ են գողացել՝ սեփականատիրոջը պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
 Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Վահրամ Ս.-ն : 
 Գողոնը մասամբ առգրավված է: 
 Վահրամ Ս.-ն ձերբակալված է:
 Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 
   
		





















































