ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.01.2018 14:34
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արշակունյաց պողոտայում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունվարի 30-ին, ժամը 16.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 1 հասցեի մոտից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արման Ֆ.-ին, որը հունվարի 9-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: