ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.11.2018 10:05
Գողության համար հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 22.30-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած, 1960 թ. ծնված Սամվել Մ.-ն, որը 2010թ. մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: