ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2019 11:21
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Ալվանք գյուղում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին, ժամը 22.10-ին, Սյունիքի մարզի Ալվանք գյուղից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Վրեժ Մ.-ն, որը մայիսի 13-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: