ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.12.2017 16:41
Գողության մեղադրանքով հետախուզվողը` Գաջեգործների փողոցում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Էլմիրա Խ.-ն, որը նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: