ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.11.2017 11:25
Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է կամավոր

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների և ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 22-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչություն է ներկայացել 1988 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: