ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2019 14:33
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 20-ին, ժամը 20.50-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 35-ամյա Հենրիխ Դ.-ին, որը 2015թ. օգոստոսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: