ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2018 11:05
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

«Հետախուզում-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, դեկտեմբերի 17-ին, ժամը 22.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Նունե Պ.-ն, որը 2018թ. սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր Հրազդանի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: