ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.04.2019 10:52
Գողության համար հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
«Զինանոց-2019», «Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների և «Նայոմնիկ» պայմանական անվամբ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների, Մեղրիի բաժնի և ՌԴ սահմանապահ զորքերի օպերատիվ ծառայողները համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ապրիլի 11-ին, ժամը 15.05-ին, Մեղրիի մաքսակետի հարակից տարածքից ոստիկանության Մեղրիի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Էդգար Մ.-ին, որը 2018թ. հուլիսի 25-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: