ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.08.2019 13:35
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց հանգստյան գոտում

Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 1-ին, ժամը 00.10-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի հանգստյան գոտուց ոստիկանության Գուգարքի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Վիտալիյ Դ.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ոստիկանության Գորիսի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: