ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.10.2019 11:50
Գողության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 10.20-ին, Երևանի Շինարարների փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Վարազդատ Պ.-ն, որը հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Արտաշիսյան փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկից բերման է ենթարկվել 47-ամյա Հայկ Մ.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: