ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.05.2014 12:07
Գողի ձեռքը շտապօգնության բժշկի հեռախոսին էլ հասավ
Մայիսի 30-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի բժիշկ-կարգավարն ու հաղորդում տվել, որ մայիսի 29-ին, ժամը 19.30-ին, Ձորափի փողոցի թիվ 40 հասցեում գտնվող շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի բակում` նստարանի վրայից, գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բջջային հեռախոսը գողացել է 1962 թ. ծնված Արարատ Ղ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.50-ին, ներկայացել է բաժին:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: