ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2019 16:07
Գողացել էին «Տոյոտայի» չորս անիվները. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 19-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ շենքի բակում կայանված ավտոմեքենայի անիվները գողացել են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01.30-ից 03.30-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Կառոլա» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ գողությունը կատարել է Քանաքեռի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 20.15-ին, ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: