ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.06.2018 10:25
Գողացել էր կամուրջների և ջրահեռացման համակարգերի կառուցման համար նախատեսված մետաղյա վահաններ
Հունիսի 15-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին է հրավիրվել 1991 թ. ծնված Պողոս Հ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ ապրիլի կեսերից մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում, Ձորակապ գյուղից մինչև Մարալիկ քաղաք ընկած ճանապարհահատվածի տարբեր մասերից, տարբեր օրերի գողացել է կամուրջների և ջրահեռացման համակարգերի կառուցման համար նախատեսված 30 մետաղյա վահան:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: