ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.11.2017 11:35
Դպրոցից կատարված գողությունը բացահայտվեց
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ, հրել-բացելով Դաշտավան գյուղի դպրոցի տնօրենի սենյակի պատուհանը, գողացել են 2 համակարգիչ և 1 պատճենահանող սարք:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 2-ին՝ ժամը 14.15-ին, գողություն կատարելու կասկածանքով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արթուր Վ.-ին, իսկ ժամը 19.10-ին՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից՝ 1976 թ. ծնված Արթուր Ի.-ին, ովքեր տվել են խոստովանական բացատրություն:
Արթուր Վ.-ն և Արթուր Ի.-ն ձերբակալված են:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: