ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.08.2015 11:49
Գիշերը ավտոմեքենաներից գողություն կատարողին հայտնաբերեցին
Օգոստոսի 26-ին, ժամը 4.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Մելիքյան փողոցի թիվ 15 շենքի բակում ավտոմեքենայից գողություն է կատարվել:
Ժամը 5-ին Մ. Մելիքյան փողոցի թիվ 13/Ա հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Հայկ Թ.-ն:
Պարզվել է, որ նա նշված փողոցի թիվ 14 շենքի բակում կայանված, 1985 թ. ծնված Լիլիթ Դ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին կոտրելով՝ սրահից գողացել է ձայնարկիչ, հեռակառավարման վահանակ, ձայնարկիչի հզորացուցիչ, բուֆեր, թվային տեսախցիկ և ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող ձայնարկիչ` պատճառելով 170.000 դրամի վնաս:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ նա նույն օրը, ժամը 3-ին, ապակին կոտրելով՝ նույն փողոցի թիվ 7 շենքի բակում կայանված, 1962 թ. ծնված Մկրտիչ Թ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է 10.000 դրամ արժողության թզբեհ:
Կատարվում է հետաքննություն: