ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2015 12:56
Գողության մեջ կասկածվում էր հիմնարկության նախկին աշխատակիցը
Փետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կորյունի փողոցի թիվ 19/Ա հասցեում գտնվող մի հիմնարկությունից գողություն է կատարվել (գազօջախ, միկրոալիքային վառարան, տոստեր ապարատ, սառնարան, լուսային սարքավորում և գարեջրի 2 սարքավորում` գազային ապարատով):
Մեկնած օպերատիվ խմբին տնօրենը հայտնել էր, որ գողությունը կատարելու մեջ կասկածում է հիմնարկության նախկին աշխատակից Հայկազ Հ.-ին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը, իրոք, կատարել է 1989 թ. ծնված Հայկազ Հ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վերջինս ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: