ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2018 15:57
Գյումրիում տեղի ունեցած սպանությունների գործով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 30-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին է ներկայացել Գարեգին Ֆրանգուլյանը։ Գյումրիի բնակիչ 21-ամյա Ֆրանգուլյանը մայիսի 18-ից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Գյումրիում սպանվել էին 37-ամյա Տելման ու 33-ամյա Վարդան Կարապետյանները։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում ճշտվել էին կատարվածի որոշ հանգամանքեր։ Նախնական տվյալներով՝ տղամարդկանց ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ էր արձակել հենց Գարեգին Ֆրանգուլյանը։ Նա իրավապահներին է ներկայացրել «Կալաշնիկով» ինքնաձիգ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողորկումներից մեկում։