ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.06.2018 11:17
Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվեց
Հունիսի 27-ին, ժամը 4.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Օքսեն Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Օքսեն Գ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 78/1 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, Շիրակացի փողոցի թիվ 78/1 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, Օքսեն Գ.-ին ծալովի դանակով հարվածել և նշված վնասվածքները պատճառել է 1994 թ. ծնված Ռոման Խ.-ն:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին, ժամը 00.30-ին, Ռոման Խ.-ն հայտնաբերվել է Վարդանանց հրապարակից և բերման ենթարկվել: Նա խոստովանել է, որ Օքսեն Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:
Ռոման Խ.-ն ձերբակալված է:
Դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: