ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2019 17:24
Գյումրիում բեռնատար վագոնի անիվների գողությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մայիսի 15-ից սեպտեմբերի 13-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 2 հասցեի մոտ 1992թ-ից կայանված, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բաց բեռնատար վագոնի երկու զույգ անիվները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին պարզվել է, որ գողությունը կատարել է Երևան քաղաքի 59-ամյա մի բնակիչ:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն: