ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.04.2018 17:33
Գյումրիում բախվել են «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մահացել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղի թիվ 25 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Զաֆիրա»-ի վարորդը` 1974 թ. ծնված Արա Շահբազյանը, տեղում է մահացել, իսկ «Մերսեդես Բենց»-ի վարորդը` 1971 թ. ծնված Արմեն Սարգսյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն: