ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.05.2013 12:47
Գյումրիում մահացու վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել է
Մայիսի 12-ին, ժամը 22.20-ի սահմաններում,  «ԳԱԶել-322132»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ  Մկրտչյանին  և 1937 թ. ծնված Ռիմա  Մկրտչյանին:
Պատահարի հետևանքով Ռիմա Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ Գագիկ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

 
   
		





















































