ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.11.2018 15:37
Գյումրիի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ներկայացել է կամավոր
Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 26-ին, ժամը 09.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Նազանի Մ.-ն, որը 2017թ. հուլիսի 22-ից, որպես դատապարտյալ, հետախուզվում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի մեղադրանքով: