ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.06.2019 13:32
Գյումրիի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 16-ին, ժամը 17.00-ին, Արմավիր քաղաքի Շինարարների փողոցից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Դավիթ Մ.-ն, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: