ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.10.2014 11:27
Գիշերը համակարգիչների խանութ մտած և գողություն կատարած տղամարդուն ձերբակալեցին
Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը պատուհանը բացելով՝ մտել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գործող խանութ և գողացել դյուրակիր 5 համակարգիչ` պատճառելով 1.240.000 դրամի վնաս:
Ոստիկանության Հրազդանի և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արգամ Գ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Արգամ Գ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է: