ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.05.2015 13:51
Գիշերվա աղմկարարների վարքագծի առնչությամբ հետաքննություն է սկսվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ապրիլի 30-ին, ժամը 04.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 1/Բ հասցեի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արամ Ս.-ին, 1992 թ. ծնված Լևոն Ա.-ին, 1995 թ. ծնված Էրիկ Թ.-ին և 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ին:
Ըստ նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանների՝ նրանք ժամը 03.30-ի սահմաններում վիճաբանել են, հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: