ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.09.2019 17:37
Գերեզմաններից գողացել են ծաղկեպսակների հենասյուներ և զամբյուղներ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները «Շիրակ» գերեզմանատնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ 28-ամյա մի կնոջ և 38-ամյա տղամարդու՝ իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայում առկա էր ծաղկեպսակի փայտե 21 հենասյուն և 25 դատարկ զամբյուղ: Բաժնում կինը խոստովանական բացատրություն է տվել, որ 38-ամյա տղամարդու հետ «Շիրակ» գերեզմանատան տարբեր գերեզմաններից գողացել են պսակների հենասյուները և զամբյուղները՝ հետագայում վաճառելու նպատակով:
Նախապատրաստվում են նյութեր: