ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.12.2015 09:57
Գողին բռնեցին տանիքում՝ խոշոր չափերի հասնող գումարը և ոսկյա զարդերը ձեռքին
Դեկտեմբերի 24-ին, ժամը 06.44-ին, ոստիկանության ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի 12/7 հասցեում գործող տոնավաճառում գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը տոնավաճառի տանիքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1959 թ. ծնված Մարտին Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել:
Պարզվել է, որ նա ապակին կոտրել և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է տոնավաճառի հաշվապահության սենյակի չհրկիզվող պահարանն ու գողացել 11.140 դոլար, 2.000.000 դրամ և ոսկյա զարդեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: