ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.01.2016 12:10
Գողության բացահայտում և նոր հանցադրվագներ
Հունվարի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 շենքի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Խաչատուր Խ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տաքսի ավտոմեքենայի էլեկտրական հաշվիչ-հայելի և ավտոմեքենայի 3 ձայնարկիչ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ էլեկտրական հաշվիչ-հայելին Խաչատուր Խ.-ն գողացել է Նոր Արեշի 50-րդ փողոցում կայանված «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի սրահից:
Պարզվել է նաև, որ հունվարի 3-ին Խաչատուր Խ.-ն «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ կայանված, 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ի «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնարկիչը, իսկ հունվարի 9-ին Երևանի Արցախի փողոցի թիվ 23 շենքի մոտ կայանված, 1991 թ. ծնված Մարտին Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ դարձյալ ձայնարկիչ:
Կատարվում է հետաքննություն: