ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.05.2016 09:37
Գողությունը բացահայտվեց
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Ագաթանգեղոսի փողոցի 8 հասցեում գործող ակումբի մոտ կայանված «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1999 թ. ծնված Ա. Մ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: