ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.12.2017 12:22
Դանակահարություն Գավառում
Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում վիճաբանություն է:
Նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի, աջ ճաճանչ-դաստակային հոդի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1983 թ. ծնված Էմին Կ.-ն և «պարանոցի թիկնային մակերեսի, ձախ թիկնային շրջանի և աջ երիկամի պրոէկգիազով ծակած կտրած վերք» ախտորոշմամբ` 1990 թ. ծնված Կարեն Թ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Կարեն Թ.-ն, իր վարած «ՎԱԶ-2113» մակնիշի ավտոմեքենան կանգնեցնելով Ազատության փողոցի սրճարանի մուտքի դիմաց, խոչընդոտել է քաղաքացիների ելք ու մուտքը սրճարան, ինչից առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ 1970 թ. ծնված Սերգեյ Զ.-ն ծալովի դանակով հարվածել է վերջիններիս և պատճառել վնասվածքներ:
Ժամը 11.00-ին Սերգեյ Զ.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, տվել հաղորդում և ներկայացրել հանցագործության գործիք ծալովի դանակը:
Նշանակվել է ԴԲՓ:
Դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն: