ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.04.2019 10:28
Հետախուզվողը հայտնաբերվեց Գայի արձանի հարակից այգում

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Գայի պողոտային հարակից այգում հայտնաբերվել և ապրիլի 8-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել 47-ամյա Արթուր Մ.-ն, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: