ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.04.2019 14:25
Գազի արտահոսքից թունավորումներ Կոտայքի մարզում
Ապրիլի 15-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով, բոտուլիզմով հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Աբովյան քաղաքի 3 բնակիչ ու հայտնել, որ իրենց տանը վատ են զգացել:
Մեկնած օօպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի վառարանից արտանետված շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ապրիլի 15-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գողթ գյուղի 5 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: